Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի դիրքորոշումները ՈՒկրաինայի հարցով տարբեր են

ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի դիրքորոշումները ՈՒկրաինայի հարցով տարբեր են
03.06.2014 | 12:35

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի դիրքորոշումներն ՈՒկրաինայի իրավիճակի շուրջ հիմնովին տարբեր են՝ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն` ՌԴ խորհրդի և ՆԱՏՕ-ի՝ ՈՒկրաինայի հարցով արտահերթ նիստի ավարտին, որը նախաձեռնել է ռուսական կողմը երկրի արևելյան հատվածում իրավիճակի սրման հետ կապված:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եզրակացրել է, որ կողմերի կարծիքները այս ճգնաժամի հարցում հիմնովին տարբերվում են, մասնավորապես` ճգնաժամի առաջացման պատճառների հարցում»,- լրագրողներին հայտնել է դաշինքի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ